«Գազպրոմը» գազի թանկացման հարց չի բարձրացրել, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վերին Արտաշատում «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հանդիպման ժամանակ:
Խուդաթյանը որպես իրավասու գերատեսչության ղեկավար պնդեց, որ գազի թանկացման հետ կապված իրենք որևէ տեղեկություն չունեն, հայտնում է «Ազատությունը»:
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե «Գազպրոմը» գազի գնի վերաբերյալ դիմել է Հայաստանի կառավարությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար ճիշտ կլինի, եթե Երևանը հստակեցնի իր դիրքորոշումը Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Պուտինը հայտարարել է, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերն «առանձնահատուկ քննարկում են պահանջում»։
Նա հիշեցրել է, որ մինչ Հայաստանը գազը ստանում է $177․5 մատչելի գնով, Եվրոպայում գազի գինը հասնում և անգամ գերազանցում է $600-ը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:





