AM
22 Մայիս 2026 - 11:37 AMT

«Ռոսսելխոզնադզորը» խնդիրներ է տեսնում նաև ՀՀ-ից ներմուծվող մրգի և բանջարեղենի մասով

ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրները վերաբերում են ոչ միայն ծաղիկներին, այլև մրգերին և բանջարեղենին։ Այդ մասին հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Հարցն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլ նաև բանջարեղենի և մրգերի հետ»,- ասել է Դանկվերտը, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ հայկական ձեռնարկություններում ստուգումները շարունակվելու են ևս մեկ շաբաթ։

«Այդ ստուգումների արդյունքներով որոշում կընդունենք»,- հավելել է ծառայության ղեկավարը։

Դանկվերտը նաև նշել է, որ ռուսական կողմը կապի մեջ է Հայաստանի տեսչական մարմնի հետ՝ առկա խնդիրների կարգավորման նպատակով։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվելու Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ։ Գերատեսչությունը պարզաբանել էր, որ թեև Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը համապատասխան երաշխիքներ է տրամադրել, այնուամենայնիվ շարունակվում են Եվրասիական տնտեսական միության համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը։