AM
27 Մայիս 2026 - 07:15 AMT

Ադրբեջանը հայտարարել է, որ շինանյութ է արտահանել ՀՀ

Ադրբեջանը հայտարարել է, որ մայիսի 26-ին ադրբեջանական արտադրության ապրանք է արտահանել ՀՀ՝ խոսքը շենքերի և շինությունների ջերմամեկուսացման համար նախատեսված էքստրուդացված պենոպոլիստիրոլային սալերի մասին է:

Հայաստան է ուղարկվել 1 տոննա 497 կիլոգրամ ընդհանուր քաշով բեռ, որի արժեքը 5911․21 դոլար է, գրում է APA-ն:

2026 թվականին Ադրբեջանն ավելի քան 9 մլն դոլարի ապրանք է արտահանել ՀՀ՝ հիմնականում բենզին և դիզվառելիք:

Թեև հայտարարվել է, որ ՀՀ-ն ևս կարող է իր արտադրանքն արտահանել Ադրբեջան, դեռևս նման դեպք չի գրանցվել: