AM
28 Մայիս 2026 - 07:53 AMT

ՍԱՏՄ. ՌԴ-ի կողմից ծիրանի ներմուծման դադարեցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Հայկական որոշ կայքերի տարածած տեղեկությունն այն մասին, թե ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարել է ՍԱՏՄ-ն։

«Նման որոշումները կայացվում են միայն երկրների լիազոր մարմինների կողմից և անմիջապես պաշտոնապես տեղեկացվում մյուս երկրի համապատասխան կառույցին:

Տվյալ դեպքում ՌԴ լիազոր մարմնից՝ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր»), ՀՀ լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել:

Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն, վստահեցնում ենք՝ Տեսչական մարմինն աշխատում է թափանցիկ, վարում է բանակցություններ, ցանկացած պաշտոնական տեղեկատվություն հրապարակվելու է»,-ասվում է հաղորդագրության մեջ։