AM
28 Մայիս 2026 - 09:20 AMT

ՀՀ-ն մասնակցել է ձկան և ձկնամթերքի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին նվիրված աշխատաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մայիսի 27-ին մասնակցել է ձկան և ձկնամթերքի՝ ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին նվիրված աշխատաժողովին, որը կազմակերպվել է Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնել է նախարարությունը։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի ձկնաբուծության ոլորտն ունի արտահանման զգալի ներուժ և կարևորել է արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։

Նա ընդգծել է, որ 2025 թվականին Հայաստանը ներառվել է ջրային կուլտուրաների և դրանց արտադրանքի՝ ԵՄ երկրներ արտահանման թույլտվություն ունեցող երկրների ցանկում։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող օրենսդրական և իրավական փոփոխությունների ընթացքը՝ ուղղված ԵՄ պահանջներին համապատասխանեցմանը և արտահանման գործընթացների բարելավմանը։

Տաթևիկ Սարգսյանը կարևորել է Եվրոպական միության և ITC-ի շարունակական աջակցությունը՝ ուղղված ոլորտի զարգացմանը՝ շեշտելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ապահովել հայկական ձկնամթերքի ներկայությունը միջազգային շուկաներում։