AM
29 Մայիս 2026 - 06:47 AMT

Հունիսի 1-ի ուղեցույց Idram&IDBank-ից․ Խաղալիքների փոխարեն՝ անմոռանալի օր

Մոտենում է հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ինչը ևս մեկ առիթ է բոլորին հիշեցնելու երեխաների իրավունքների և բարեկեցության կարևորության մասին։ Այս տարի Իդրամն ու IDBank-ն առաջարկում են նվիրել ոչ միայն պարզապես իրեր, այլև միասին անցկացրած ժամանակ։

«Բացի կարևոր խորհուրդ ունենալուց, սա նաև ժպիտների օր է։ Իսկ ի՞նչ նվիրել փոքրիկներին․ հավանաբար բոլորս էլ ունեինք խաղալիքներ, որոնք շուտ մոռացվել են, բայց ունենք առաջին անգամ ծնողների հետ խաղային ատրակցիոն նստելու հետ կապված վառ հիշողություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

2026 թվականի մայիսի 28-ից հունիսի 14-ը ներառյալ՝ Idram&IDBank հավելվածով կատարելով QR վճարումներ մանկական զվարճանքի հետևյալ կենտրոններում, հաճախորդները կստանան մինչև 15% ակնթարթային idcoin (սակայն ոչ ավելի, քան 5000 idcoin արշավի ընթացքում՝ հարկումից հետո).

· Երևան Պարկ,

· Հաղթանակ զբոսայգի,

· Նավապետ Քիդի գանձերի կղզի,

· Մեջիք լենդ (Էրեբունի մոլի, Մեգամոլի, Մաշտոց 5-ի մասնաճյուղերում),

· Փլեյ Լաբ,

· Գեյմ Լաբ,

· Ալբի Լենդ։

Հիշեք, որ երեխաների համար լավագույն նվերը ձեզ հետ անցկացրած ժամանակն է։ Իսկ Իդրամը և IDBank-ը կօգնեն, որ այդ ժամանակը լինի հաճելի ու անակնկալներով լի։

Արշավի բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում:

Իդրամը և IDBank ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: