AM
29 Մայիս 2026 - 07:07 AMT

Շոյգուն չի տեսնում ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրսբերման նախադրյալներ

ՀՀ-ում ռուսական ռազմաբազան գոյություն ունի և այնտեղ է Հայաստանի անվտանգության համար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

Նա հավելել է, որ ներկայում որևէ հիմք չի տեսնում ենթադրելու, թե Հայաստանում ռուսական ռազմաբազան կարող է դադարեցնել իր գործունեությունը, հայտնում է Interfax-ը:

«Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, այն ապրում է, աշխատում է, գործում է։ Մենք առայժմ նման նախադրյալներ չենք տեսնում։ Այդ ռազմաբազան գոյություն ունի և այնտեղ է Հայաստանի անվտանգության համար», – ասել է Շոյգուն լրագրողներին։

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան գործում է Գյումրի քաղաքում 1995 թվականից։ 2011 թվականին Հայաստանի տարածքում ռազմաբազայի գտնվելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվականը։