Գազի թեման զգայուն է ՀՀ համար, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում:
«Գազի վերաբերյալ հարցերն ավելի զգայուն կլինեն։ Խնդիրը իրադարձությունների բացասական զարգացումը կանխելն է»,- ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:
Ռեշետնիկովի խոսքով՝ այն ուղին, որով ներկայում շարժվում է Հայաստանը, կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ում գտնվելու անհնարինության։
Մայիսի 27-ին ռուսական կողմը Երևանին փոխանցել է նամակ՝ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների անտուրք մատակարարման մասին համաձայնագրի հնարավոր միակողմանի չեղարկման վերաբերյալ։
Միաժամանակ «Ռոսսելխոզնադզորը» տեղեկացրել է, որ մայիսի 30-ից սահմանափակելու է Հայաստանից որոշ տեսակի մրգերի և բանջարեղենի ներմուծումը։ Դրանից առաջ՝ մայիսի 22-ին, նույն գերատեսչությունը սահմանափակել էր նաև հայկական ծաղիկների ներմուծումը։
Բացի այդ, Ռուսաստանում արգելվել է վաճառքի հանել հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 100 միլիոն շիշ։





