AM
30 Մայիս 2026 - 07:03 AMT

ՍԱՏՄ-ն «Ջերմուկում» շեղումներ չի հայտնաբերել

«Ջերմուկ» հանքային ջրում շեղումներ չեն հայտնաբերվել, դրանք համապատասխաննում են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: Այդ մասին ասել է ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ՍԱՏՄ-ն դեռևս նախորդ կասեցման ընթացքում նմուշառում է իրականացրել ինչպես իրացման ցանցում, այնպես էլ արտադրական գործընթացում։

«Բուսաբուծական և ձկնաբուծական ձեռնարկություններում մայիսի 21-27-ը ռուս գործընկերների հետ համատեղ իրականացված ստուգումների արդյունքները դեռևս չեն ամփոփվել»,- նշել է նա։

Ավելի վա հայտնի դարձավ, որ «Ռոսպոտրեբնադզորը» հանձնարարել է կասեցնել հայկական արտադրության «Ջերմուկ» հանքային ջրի 64․5 միլիոն շշի վաճառքը։

«Ռոսպոտրեբնադզորի» հաղորդմամբ՝ որոշման հիմքում արտադրողի կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներն են։ Մասնավորապես, ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակների գերազանցում։