ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչել են Մոսկվա՝ խորհրդակցությունների: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել` կապված Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի հետ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել՝ հորդորելով Հայաստանին հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Կրեմլի կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները մինչև 2026 թվականի դեկտեմբերը պետք է պատրաստեն զեկույց Հայաստանի համար հնարավոր հետևանքների վերաբերյալ, եթե նրա մասնակցությունը ԵԱՏՄ-ում կասեցվի։ Փաստաթղթում ընդգծվել է, որ նման քայլերը քննարկվում են միության երկրների տնտեսական անվտանգության համար առկա ռիսկերի պատճառով, որոնք կապված են Երևանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերի հետ։





