Այն գազից, որը վերջնական արդյունքում վաճառվում է հայ սպառողին, ավելի էժան առաջարկներ վաղուց կան, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը։
«Հանգիստ եղեք, այն գազից, որը վերջնական արդյունքում վաճառվում է սպառողին, ավելի էժան առաջարկներ վաղուց կան։ Ես հիմա չեմ կարող մանրամասներ ասել, որովհետև դա պաշտոնական տեղեկատվություն չէ։ Ինձ այլ երկրներից փոխանցել են, որ պատրաստ են Հայաստանին գազ մատակարարել ավելի շահավետ պայմաններով»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Նա նշել է, որ քանի որ ինքը իրավասություն չունի հավելյալ տեղեկություններ ներկայացնելու, փոխանցում է միայն այն, ինչ լսել է իր ընկերներից։
«Ինձ հետ խոսելիս իմ ընկերներն ասել են՝ մենք պատրաստ ենք, և ասեմ ձեզ՝ մի երկիր չէ»,- ասել է Սուքիասյանը։
Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։





