Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի ճոպանուղի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+800-կմ10+800), հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։ Նախագծով նախատեսված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, իջատեղերի, մուտքերի, արհեստական կառուցվածքների նորոգում, ջրահեռացման վաքերի տեղադրում, մայթերի կառուցում և այլ աշխատանքներ
«Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- նշված է հաղորդագրության մեջ։





