AM
2 Հունիս 2026 - 12:18 AMT

Evocabank. Lավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում՝ երկրորդ տարին անընդմեջ

Evocabank-ը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում The Digital Banker-ի կողմից:

«Փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանի տնտեսության հիմքն են։ Դրանք խթանում են նորարարությունը, ստեղծում աշխատատեղեր և ապահովում կայուն տնտեսական աճ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Evocabank-ը շարունակաբար զարգացնում է իր ֆինանսական գործիքներն ու ծառայությունները՝ օգնելով բիզնեսներին ոչ միայն հաղթահարել մարտահրավերները, այլ նաև բացահայտել նոր հնարավորություններ և ընդլայնել իրենց գործունեությունը։

Երկրորդ տարին անընդմեջ այս հեղինակավոր մրցանակին արժանանալը ոչ միայն ճանաչում է Բանկի կատարած աշխատանքի նկատմամբ, այլ նաև հաստատում է Evocabank-ի երկարաժամկետ ռազմավարությունը ևշարունակական զարգացումը։

The Digital Banker-ը միջազգային, հեղինակավոր կազմակերպություն է, որը լուսաբանում է գլոբալ ֆինանսական շուկաները, տեխնոլոգիական նորարարությունները և բանկային ոլորտի զարգացման միտումները։ Կազմակերպությունն ամեն տարի իրականացնում է մրցանակաբաշխություն, և այն բոլոր բանկերն ու ֆինանսական հաստատությունները, որոնք համապատասխանում են հատուկ մշակված չափորոշիչներին, արժանանում են հատուկ անվանական մրցանակների։

Evocabank-ը շարունակում է ամրապնդել իր դերը՝ որպես նորարար և վստահելի գործընկեր բիզնեսների համար՝ առաջարկելով լուծումներ, որոնք ստեղծում են իրական արժեք և երկարաժամկետ արդյունք։