AM
3 Հունիս 2026 - 06:25 AMT

Ռուբիո. Մոսկվան դժգոհ է ԱՄՆ-ՀՀ խորացող փոխգործակցությունից

Մոսկվան դժգոհ է ԱՄՆ-ՀՀ խորացող փոխգործակցությունից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ:

«Կարծում եմ՝ կան նշաններ, որ նրանք կցանկանային տեսնել ՀՀ ներկայիս առաջնորդի պարտությունն ընտրություններում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման ֆոնին»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Ռուբիոն նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը որևէ ձևով չի միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը կամ այլ պետությունների հետ նրա հարաբերություններին, այլ հետաքրքրված է Հայաստանի հետ այնպիսի հարաբերությունների զարգացմամբ, որը հիմնված է ոչ միայն խաղաղության, այլև փոխշահավետ համագործակցության վրա։

«Մենք պարզապես ուզում ենք, որ մեր հարաբերությունները կառուցվեն ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է. այն բացում է տնտեսական հնարավորություններ»,- ասել է նա։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Նախաստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։