Եվրոպական ներդրումային բանկը և Հունաստանի զարգացման նախարարությունն Աթենքում ստորագրել են համաձայնագիր երկրում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման երաշխիքային ֆոնդ ստեղծելու մասին, հաղորդել է բանկը:
Ի սկզբանե ֆոնդը ստեղծվել է Հունաստանի կողմից չօգտագործված ԵՄ կառուցվածքային ֆոնդերից 500 մլն եվրո ներգրավելով, իսկ բանկի ընդհանուր հատկացումները կարող են կազմել 1 մլն եվրո:
«ՓՄՁ ֆինանսավորումը տնտեսական աճի վերագործարկման և հունական տնտեսության մրցունակության բարձրացման բանալին է»,- ասել է բանկի փոխնախագահ Պլուտարքոս Սաքելարիսը:
Հունական բիզնես-միավորումների տվյալներով, Հունաստանում փակված փոքր և միջին ձեռնարկությունների թիվը 2011-ին կարող էր հասնել 120 հազարի:





