AM
28 Մայիս 2024 • 11:33 AMT
Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել

Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը

28 Մայիս 2024 • 11:25 AMT
Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել

Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում

28 Մայիս 2024 • 10:40 AMT
Բլինքեն. ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը

Նա նշել է, որ Վաշինգտոնը, նախկինի պես, պատրաստ է աջակցել այդ ջանքերին

28 Մայիս 2024 • 10:39 AMT
Ուկրաինացի պաշտոնյա․ ՀՀ-ն ճիշտ ժամանակին է ընտրել ինքնուրույն լինելու ճանապարհը

Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում այն երկիրը, որը ներքին ուժեղ կամք ունի, որտեղ կա հզոր ներքին կորիզ, երբեք մենակ չի մնա

28 Մայիս 2024 • 10:36 AMT
Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ կոչ անելով Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին

«Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ

28 Մայիս 2024 • 09:42 AMT
Վանաձոր-Ալավերդի-Այրում- Բագրատաշեն ճանապարհը փակ է

Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել

28 Մայիս 2024 • 09:30 AMT
Գարեգին Բ․ Հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք

«Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը»,–ասել է նա

28 Մայիս 2024 • 09:27 AMT
Փաշինյան․ Հորիզոնում տեսնում ենք բաղձալի նպատակը

Նա նշել է, որ կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել և զարգացնել պետականությունը

28 Մայիս 2024 • 08:23 AMT
Բագրատ սրբազանն աջակիցների հետ գիշերել է Սարդարապտում․ Նա 2 պատճառ է նշել՝ ինչու Փաշինյանը չի այցելել հուշահամալիր

Բագրատ սրբազանը և շարժման կողմնակիցները մայիսի 27-ին ավտոերթով մեկնել էին Սարդարապատ

28 Մայիս 2024 • 08:04 AMT
Տավուշի և Լոռու` հեղեղումներից տուժած համայնքները հայտարարվել են աղետի գոտի

Կառավարությունը որոշում է ընդունել

27 Մայիս 2024 • 15:04 AMT
Բաքուն սպառնում է «պատասխան տալ» Փարիզին, որտեղ Ադրբեջանին բռնապետություն են անվանում

Ադրբեջանի ԱԳՆ–ն Ֆրանսիային մեղադրել է Բաքվի դեմ «զրպարտչական քարոզարշավի մեջ»

27 Մայիս 2024 • 14:53 AMT
Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի

Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել

27 Մայիս 2024 • 14:50 AMT
Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին

Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը

27 Մայիս 2024 • 14:33 AMT
Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30

27 Մայիս 2024 • 14:13 AMT
«Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն

Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ

27 Մայիս 2024 • 14:10 AMT
ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է

ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում

27 Մայիս 2024 • 14:09 AMT
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով կարող է արտակարգ դրություն հայտարարվել

«Եթե դա մեր գործերի ընթացին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը»,–ասել է Փաշինյանը

27 Մայիս 2024 • 13:34 AMT
Օվերչուկ․ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրում խափանումներ չկան

Նա հավելել է, որ Վերին Լարսը նորմալ աշխատում է

27 Մայիս 2024 • 13:23 AMT
Բագրատ սրբազան․ Ժամը 18։00-ին կշարժվենք դեպի Սարդարապատ՝ գիշերն այնտեղ կանցկացնենք

«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա

27 Մայիս 2024 • 13:20 AMT
Հայկական պատվիրակությունն այցելել է Կիև՝ ամրապնդելու Ուկրաինայի հետ կապերը

Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ

27 Մայիս 2024 • 12:34 AMT
Սանոսյան․ Մեծ վնասներ է կրել երկաթուղին՝ բավականին ժամանակ կպահանջվի վերականգնելու համար

Չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով ուղևորությունները

27 Մայիս 2024 • 12:15 AMT
Կգույքագրվեն Լոռիում և Տավուշում մշակութային, կրթական և մարզական կառույցների հնարավոր վնասները

Տեղեկատվության ամբողջական հավաքագրումից հետո կկազմվի վերականգնման անհրաժեշտ աշխատանքների ծրագիր

27 Մայիս 2024 • 11:38 AMT
Բաքվի դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը

Որոշումը հրապարակվել է Բաքվի վերաքննիչ դատարանում

27 Մայիս 2024 • 11:37 AMT
Նախարար․ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17 կամուրջ է փլուզվել

Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել

27 Մայիս 2024 • 11:00 AMT
ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին»

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

27 Մայիս 2024 • 08:07 AMT
Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ

27 Մայիս 2024 • 07:54 AMT
Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը

«Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա

27 Մայիս 2024 • 07:51 AMT
Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ

Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը

27 Մայիս 2024 • 07:50 AMT
ՌԴ ՊՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում հեղեղումների հետևանքների վերացմանը

Նշվում է, որ հարցման դեպքում ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կգործուղվեն աղետի գոտի

27 Մայիս 2024 • 07:16 AMT
ՔԿ. Ստեփանակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է