4 Նոյեմբեր 2017 • 17:29 AMT
Ադրբեջանը բողոքելու է ամերիկյան CNN-ին՝ Արցախի մասին ֆիլմի համար
Ադրբեջանը պատրաստվում է իր բողոքն արտահայտել CNN-ի հունական ծառայության՝ Արցախի և ԼՂ հակամարտության մասին պատմող փաստագրական ֆիլմի վերաբերյալ: Երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմաթ Հաջիևն ասել է, թե իրենք միջազգային լրատվամիջոցին կներկայացնեն իրենց դժգոհությունը «քարոզչական նպատակներ հետապնդող» ֆիլմի վերաբերյալ, որը հունական ծառայությունը նկարահանել է «հայկական կողմի պատվերով»: 26 րոպե տևողությամբ ֆիլմի առանցքում Մարտակերտի առաջնագծի զինվորներն են: …